«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՆԱՏՕ-ն գնահատում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ գործընկերությունը

07/02/2022

ՆԱՏՕ-ն գնահատում է ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ գործընկերությունը։ Այս մասին Twitter-ում գրել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի գծով դաշինքի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից 8 հայ ռազմագերիների հանձնումը Հայաստանին։

«Սա իսկապես լավ նորություն է։ ՆԱՏՕ-ն գնահատում է գործընկերությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, եւ աջակցում է նրանց հարաբերությունների կարգավորմանը, ինչը կնպաստի տարածաշրջանի կայունությանը եւ բարգավաճմանը»,- ասել է նա։