«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Դոնալդ Թրամփը երկրի համար «սխալ նախագահ» է, ամեն ինչ կարող է առավել վատթար լինել․ Միշել Օբամա

18/08/2020

ԱՄՆ նախկին առաջին տիկին Միշել Օբաման Դեմոկրատական կուսակցության ազգային համաժողովում ելույթ ունենալիս խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

Նա Թրամփին անվանել է երկրի համար «սխալ նախագահ» եւ ամերիկացիներին կոչ արել ԱՄՆ-ում նոյեմբերին անցկացվող նախագահական ընտրություններում քվեարկել Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Ջո Բայդենի օգտին։

«Ամեն անգամ, երբ մեր հայացքն ուղղում ենք Սպիտակ տանը՝ որոշ առաջնորդության կամ մխիթարության, կամ կայունության նման ինչ-որ բանի որոնմամբ, ապա դրա փոխարեն ստանում ենք քաոս, պառակտում եւ կարեկցության լիակատար ու բացարձակ բացակայություն»,- հայտարարել է Միշել Օբաման։

Օբամայի խոսքով՝ եթե որեւէ մեկը կարծում է, որ այլեւս ավելի վատ չի կարող լինել, ապա այդպես չէ, կարող է։

«Եթե մենք այս քաոսի ավարտի թեկուզ աննշան հույս ունենք, պետք է Ջո Բայդենի օգտին քվեարկենք այնպես, ասես դրանից կախված են մեր կյանքերը»,- հավելել է նա։