«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հերհեր գյուղ տանող ճանապարհին ավտոմեքենան ընկել է գետը

10/04/2022

 

Ապրիլի 10-ին, ժամը 17։52-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Հերհեր գյուղ տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ2 ավտոճանապարհից դեպի Հերհեր գյուղ տանող ճանապահահատվածի 6-րդ կմ-ին «Ford Explorer» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Գ․, ծնված 1987 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել գետը։

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել գետից։