Ջոն Թերին կարող է գլխավորել «Դերբի Քաունթին»
17/11/2020
Լոնդոնի «Չելսիի» և Անգլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ջոն Թերին կարող է աշխատանքի անցնել Անգլիայի երկրորդ դիվիզիոնում, տեղեկացնում է Daily Mail-ը:
«Դերբի Քաունթիի» ղեկավարությունն արդեն բանակցություններ է սկսել 39-ամյա Թերիի հետ:
Ջոն Թերին 2018 թվականից զբաղեցնում է «Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչի օգնականի պաշտոնը:
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Չելսիում» հանդես է եկել 2000-2017 թվականներին: