«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Հայաստանի նախագահն ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար․ Լա Ռեպուբլիկա

18/06/2020

Իտալական հեղինակավոր «Լա Ռեպուբլիկա» օրաթերթը հունիսի 16-ին հրապարակված «Ապագայի կայարան» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է կորոնավիրուսի տարածման պատճառով հասարակություններին պարտադրված նոր ապրելակերպին, մարտահրավերներին ու դժվարություններին և այդ համատեքստում ներկայացրել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի տեսակետը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հեղինակ Ռիկարդո Լունան մասնավորապես գրում է, որ ողջ աշխարհում ակնկալվում է տնտեսական անկում, կառավարությունները հասարակության խոցելի խմբերին և գործազուրկներին օգնելու նպատակով մշակում են նպաստների և թոշակների նոր համակարգեր: «Տպավորություն է ստեղծվում, թե մենք անօգնական ենք», -գրում է հոդվածագիրը և հավելում, որ իրեն տպավորել են իրավիճակի վերաբերյալ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի ասված խոսքերը:

«Հայաստանի նախագահը նախկին ֆիզիկոս է, երիտասարդ տարիներին այն ծրագրավորողներից մեկն է եղել, ում շնորհիվ Tetris խաղը համաշխարհային հաջողություն ունեցավ: Այնուհետև երկար տարիներ նա եղել է Հայաստանի դեսպանը Լոնդոնում և, ի վերջո, դարձել է երեք միլիոն բնակչությամբ և աշխույժ, բայց շատ փոքր տնտեսությամբ կովկասյան փոքր Հանրապետության՝ Հայաստանի նախագահը, -գրում է հեղինակը: -Արմեն Սարգսյանն ասում է, որ այս ճգնաժամն ապագայի արագացուցիչն է, որ պետական թվային կառավարումը կարող է փոխել երկրի գործելակերպը, օրինակ՝ հեռավար ուսուցումը և առողջապահությունը գնալով ավելի մեծ պահանջարկ կունենան, որ մենք չպետք է դադարեցնենք պայքարը կլիմայի փոփոխության դեմ: Հայաստանի նախագահը ասել է մի բան, որը չի ասել որևէ այլ պետության ղեկավար, բան, որը ոչ ոք չի ասում, և որի իմաստը «դուք անօգնական եք» արտահայտության ճիշտ հակառակն է: Դրա իմաստն է՝ «Դուք կարող եք: Սկսեք լողալ»: Մի խոսքով, Արմեն Սարգսյանն ասել է, որ այժմ կառավարությունները պետք է զբաղվեն նոր աշխատատեղերի ստեղծմանը նպաստելով, այլ ոչ թե մահացող արդյունաբերությունները սուբսիդավորելով: Ստարտափներ, բայց ոչ միայն: Նոր ձեռնարկություններ: Պետք է անցնել գործի: Գնալ առաջ: Հետ քաշել ամպերը»:

Աղբյուրը` Armenpress