«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քաղաքացին սպառնացել է պայթեցնել ՀՀ–ում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության դեսպանատները

30/01/2022

Քաղաքացին ՀՀ–ում Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության դեսպանատները պայթեցնելու սպառնալիքներ է հնչեցրել։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։

«Հունվարի 25-ին, ժամը 16։50-ի սահմաններում, ոստիկանությունն այս մասին ահազանգ է ստացել։ Նշված անձի ինքնությունը ճշտվել է, հաջորդ օրը նա բերման է ենթարկվել բաժին»,– նշեցին ոստիկանությունից։

Դեպքի առթիվ ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր։

«Առավոտ» կայքի տեղեկություններով` քաղաքացին ներկայացել է որպես Սարմենի փողոցի 13 շենքի 20-րդ բնակարանի բնակիչ, այնուհետև ոստիկանները պարզել են, որ նշված ահազանգը կատարել է Ե. Պետրոսյանը: