«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վերաքննիչ դատարանը վաղը կհրապարակի Վահրամ Բաղդասարյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդության որոշումը

14/12/2020

Վերաքննիչ քրեական դատարանը վաղը՝ դեկտեմբերի 15-ին, հրապարակելու է ՀՀԿ կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը մերժելու որոշման դեմ դատախազության բողոքի որոշումը։

Հիշեցնենք, որ Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու Փաշինյանի որոշման դեմ Երեւանում սկսված բողոքի ակցիաներին զուգահեռ ընդդիմադիրների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, ապա նաեւ՝ Փաշինյանի ենթադրյալ սպանությունը նախապատրաստելու հատկանիշներով։

Մի քանի տասնյակ ընդդիմադիր եւ հասարակական գործիչ ձերբակալվել է, որոնցից մի մասին նաեւ մեղադրանքներ են առաջադրվել օրենքի խախտմամբ հավաքներ կազմակերպելու ու անցկացնելու, իսկ Արթուր Վանեցյանին, Վահրամ Բաղդասարյանին եւ Աշոտ Ավագյանին, նույն ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին նաեւ իշխանության յուրացման, Փաշինյանի ենթադրյալ սպանության նախապատրաստման, ապօրինի զենք զինամթերք պահելու համար ու նրանց կալանավորելու միջնորդություններ ներկայացվել դատարաններ, որոնք մերժվել են։