«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երկնիշ տնտեսական աճը իմ թիրախն է. Քերոբյան

14/01/2021

Իմ կարծիքը, լավատեսությունը տնտեսության նկատմամբ չեն փոխվել. երկնիշ տնտեսական աճը իմ թիրախն է՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Անդրադառնալով թանկացումներին՝ նախարարը տեղեկացրեց՝ այս տարի այն գտնվում է թիրախային մակարդակում և չի գերազանցելու 2-2.5 տոկոսը:

«Դեկտեմբերի ցուցանիշն այսօր կամ վաղը կլինի: Էապես ավելի քիչ գնաճ կա, քան մեր հարևան և առևտրային գործընկեր երկրներում: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը էական ավելի մեծ գնաճ ունեն 2020 թվականի համար, իսկ մենք ի պատիվ Կենտրոնական բանկի գտնվում ենք շատ մեղմ վիճակում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ինչ- որ մի ապրանքի թանկացումը փոխհատուցվում է այլ ապրանքի էժանացմամբ:

«Միջազգային շուկաներում որոշ տեսակի ապրանքներ կտրուկ բարձրացել են, և այստեղ ՀՀ-ն չի կարող իր սեփական քաղաքականությունը մշակել, որպեսզի աշխարհում գները իջնեն»,- ասաց Քերոբյանը: