Երկնիշ տնտեսական աճը իմ թիրախն է. Քերոբյան
Իմ կարծիքը, լավատեսությունը տնտեսության նկատմամբ չեն փոխվել. երկնիշ տնտեսական աճը իմ թիրախն է՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Անդրադառնալով թանկացումներին՝ նախարարը տեղեկացրեց՝ այս տարի այն գտնվում է թիրախային մակարդակում և չի գերազանցելու 2-2.5 տոկոսը:
«Դեկտեմբերի ցուցանիշն այսօր կամ վաղը կլինի: Էապես ավելի քիչ գնաճ կա, քան մեր հարևան և առևտրային գործընկեր երկրներում: Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Թուրքիան, Իրանը, Վրաստանը էական ավելի մեծ գնաճ ունեն 2020 թվականի համար, իսկ մենք ի պատիվ Կենտրոնական բանկի գտնվում ենք շատ մեղմ վիճակում»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ինչ- որ մի ապրանքի թանկացումը փոխհատուցվում է այլ ապրանքի էժանացմամբ:
«Միջազգային շուկաներում որոշ տեսակի ապրանքներ կտրուկ բարձրացել են, և այստեղ ՀՀ-ն չի կարող իր սեփական քաղաքականությունը մշակել, որպեսզի աշխարհում գները իջնեն»,- ասաց Քերոբյանը: