«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենը դադարեցրել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի շինարարությունը

01/05/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դադարեցրել է ԱՄՆ-Մեքսիկա սահմանային պատի շինարարությունը, որի համար նախկին վարչակազմը գումարներ էր հատկացրել երկրի պաշտպանոթյան համար նախատեսված ֆինանսական միջոցներից:
Նման հայտարարությամբ է հանդես եկել Պենտագոնի մամուլի քարտուղար Ջամալ Բրաունը, նշելով՝ այսուհետ այդ գումարները կծախսվեն պատի շինարարության հետևանքով առաջացած բնապահպանական խնդիրներ վերացնելու նպատակով, գրում է Reuters լրատվական գործակալությունը:
Բրաունի խոսքով՝ բոլոր ֆինանսական միջոցները կվերադարձվեն այն բանկային հաշիվներին, որոնցից ֆինանսավորվում է զինվորականների երեխաների համար նախատեսված դպրոցների, արտերկրում ռազմական օբյեկտների շինարարութունը: