«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կովկասի հարցերով խորհրդական Լուիս Բոնոն կայցելի Բաքու, Երևան և Թբիլիսի․ ԱՄՆ պետդեպ

03/03/2023

Կովկասի հարցերով խորհրդական Լուիս Բոնոն կայցելի Բաքու, Երևան և Թբիլիսի։ Այդ մասին հայտնել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Նեդ Փրայսը․ 

«Հաջորդ շաբաթ Կովկասի հարցերով խորհրդական Լուիս Բոնոն կայցելի Բաքու, Երևան և Թբիլիսի այդ հերթականությամբ։ Սպասվում են բարձր մակարդակի հանդիպումներ փոխանցելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում և Վրաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցերում։

Սա լավ հնարավորություն է Բոնոյի համար զարգացնելու մի քանի շաբաթ առաջ Մյունխենում պետքարտուղար Բլինքենի և Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքները, և հույս ունենք առաջընթաց ունենալ այստեղ։ Բոլոր մայրաքաղաքներում պարոն Բոնոն շեշտելու է ԱՄՆ հանձնառությունը Հարավային Կովկասում խաղաղության, ժողովրդավարության և բարգավաճման ապագայի կառուցման գործում»,- նշել է նա։