«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

65-ամյա բելգիացու տուն արդեն 10 տարի է՝ անվճար պիցցաներ են առաքում

17/06/2020

Արդեն 10 տարի է՝ 65-ամյա բելգիացի Ժան Վան Լանդեգեմի տուն պիցցա են առաքում, որոնց պատվիրատուն նա չէ, գրում է alarabiya.net-ը։

Նրա խոսքով՝ եղել է նաև այնպիսի դեպք, երբ մի օրվա ընթացքում տարբեր առաքիչներ թակել են իր դուռն ու 14 տուփ պիցցա առաքել։

Սկզբում Վան Լանդեգեմը մտածել է, որ շփոթմունք է տեղի ունեցել և նրա հասցեն շփոթել են իրական պատվիրատուի հասցեի հետ, սակայն շուտով տեղեկացել է, որ գրեթե 32 կմ հեռավորության վրա բնակվող ընկերոջ տուն նույնպես անվճար պիցցաներ են առաքում։

«Ես այլևս չեմ կարողանում քնել։ Ես վախենում եմ, որ որևէ մեկը կգա և տաք պիցցա կթողնի դռանս առաջ»,- ասել է Վան Լանդեգեմը տեղական Het Laatste Nieuws թերթին տված հարցազրույցում:

Վան Լանդեգեմը հայտնել է, որ երբեք չի վճարել սննդի առաքման համար, բայց փոխարենը դրանք ուղարկել է ռեստորաններ:

Het Laatste Nieuws թերթի տվյալներով՝ բելգիական ոստիկանությունը տեղյակ է այդ միջադեպերի մասին և ներկայում հետաքննություն է անցկացնում։

Աղբյուրը` Tert.am

Կայքը` Generalnews.am