«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Հունիսի 25-ը Նավաստու օրն է

25/06/2020

Ամեն տարի հունիսի 25-ին նշվում է Նավաստու օրը կամ, այլ կերպ ասած, Ծովայինի օրը (Day of the Seafarer), գրում է Calend.ru-ն։

Տոնը նշելու որոշումն ընդունվել է 2010թ․։ Ծովային միջազգային կազմակերպության, ՄԱԿ-ի կազմում ընդգրկված ԻՄՕ-ի (International Maritime Organization, IMO) անդամ-պետությունները Մանիլայում տեղի ունեցած համաժողովում ստորագրել են №19 բանձեւը, որը հիմք է հանդիսացել այս միջազգային տոնի համար։

Բանաձեւում ընդգծվում էր, որ բոլոր ծովային մասնագիտությունների տեր մարդկանց համար անհրաժեշտ է հատուկ օր, քանի որ նավաստիների ներդրումը միջազգային առեւտրի, համաշխարհային տնտեսության եւ քաղաքացիական հասարակության զարգացման գործում անգնահատելի է։ Այս խոսքերը հասցեագրված էին 1,5 մլն մասնագետներին, ովքեր իրենց կյանքը կապել էին ջրային տարերքի հետ։

Տոնը նշվում է ԻՄՕ-ի հովանու ներքո եւ ամեն տարի նվիրված է որոշակի թեմայի։ Ծովային միջազգային կազմակերպությունն ինքը ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն է, որը պատասխանատու է նավագնացության անվտանգության եւ ծովային միջավայրի աղտոտումը կանխելու համար։ ԻՄՕ-ն ձեւավորվել է 1948թ․ մարտի 6-ին՝ Ժնեւում։ 2018-ի դրությամբ դրա կազմում կան 173 անդամ-պետություններ եւ 3 ասոցացված անդամներ։

Աղբյուր` News.am

Կայքի խմբագիր՝ Աննա Հակոբյան, Generalnews.am