«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուս–ուկրաինական հաջորդ բանակցությունները կկայանան Թուրքիայում. հայտնի են օրերը

27/03/2022

 Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Թուրքիայում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատվիրակության անդամ Դավիթ Արահամիան։

Նա նշել է, որ բանակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մարտի 27-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում։

«Տեսակոնֆերանսի ընթացքում պայմանավորվել ենք բանակցությունների հերթական փուլն անցկացնել Թուրքիայում մարտի 28-30-ը», - հայտարարել է նա:

Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին իր Telegram-ալիքում գրել էր, որ այսօր ուկրաինական կողմի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով հերթական հանդիպումն է եղել։ Որոշվել է առերես հանդիպում կազմակերպել Ուկրաինայի պատվիրակության հետ մարտի 29-30-ը: