«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Պուտինը հայտարարություն է արել․

25/04/2022

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ երկրի տնտեսությունը կայունանում է, իսկ գնաճը դանդաղում է։ Այս մասին նա խոսել է տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ռուսական տնտեսությունը շարունակում է կայունանալ, գնաճը դանդաղել է, շաբաթական գների աճը մոտեցել է նորմալ մակարդակին, իսկ որոշ ապրանքների գներն արդեն սկսել են նվազել»,- ասել է նա։

ՌԴ նախագահը, հղում անելով փորձագետների գնահատականներին, նշել է, որ գնաճը դանդաղում է սպառողական պահանջարկի դինամիկայի և արտարժույթի շուկայում տիրող իրավիճակի պատճառով։ Փաստն այն է, որ ռուբլու փոխարժեքը վերջին օրերին ակտիվորեն ամրապնդվում է։

Ապրիլի կեսերին Հաշվեքննիչ պալատի ղեկավար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ 2022 թվականի վերջին Ռուսաստանում գնաճը կարող է հասնել մինչև 20%: 

Ավելի ուշ, լրագրողների հետ զրույցում Հաշվեքննիչ պալատի ղեկավարն ասել էր, որ Ռուսաստանի տնտեսության վերականգնման համար կպահանջվի առնվազն երկու տարի, եթե արևմտյան պատժամիջոցները շարունակեն կիրառվել։