«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավստրալիայում հայտնաբերվել է COVID-19-ի խիստ վարակիչ նոր շտամի առաջին դեպքը

14/04/2022

Ավստրալիայում հայտնաբերվել COVID-19-ի խիստ վարակիչ նոր շտամի առաջին դեպքը։ Արտասահմանից Ավստրալիա վերադարձած ճանապարհորդի քովիդի թեստը դրական է եղել, նրա մոտ հայտնաբերվել է XE ռեկոմբինացված շտամը, գրում է Daily mail-ը՝ հղում կատարելով NSW Health-ին: XE շտամը Omicron-ի երկու՝ BA.1 և BA.2 ենթատիպերի համակցությունն է։ Հաղորդվում  է, որ այն 10 տոկոսով ավելի վարակիչ է, քան BA.2-ը: Փորձագետներն ավելի վաղ նախազգուշացրել էին, որ սահմանափակումների թուլացումը և սահմանների վերաբացումը նշանակում են, որ COVID-19-ի ավելի շատ դեպքերի ի հայտ գալն անխուսափելի կլինի, ընդ որում, շատ հավանական է նաև այլ մահացու տարբերակների հայտնվելը

© factor.am