«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Երևանում 1000+ հիմնադրամից հատուցում ստանալու համար կարող եք դիմել թաղապետարաններ. քաղաքապետարան

09/11/2020

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (1000+) արդեն սկսել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով զոհված ու հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներին հատուցումներ տալու գործընթացը:

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ Երևանում շահառու ընտանիքների հետ տարվող աշխատանքներում ներգրավված կլինեն նաև վարչական շրջանների (թաղապետարանների) աշխատակիցները, ովքեր, գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով կայցելեն վերոնշյալ ընտանիքներ:

Հատուցում ստանալու համար անհրաժեշտ պայմաններին, պահանջվող փաստաթղթերին ու այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ հղումով https://www.1000plus.am/hy/getinsurance

Այդ նպատակով Երևանի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործում են նաև թեժ գծի հեռախոսահամարներ (աշխատանքային օրերին և ժամերին).

 

Աջափնյակ վարչական շրջան +(374 11) 518-028

 

Ավան վարչական շրջան +(374 11) 518-135

 

Արաբկիր վարչական շրջան +(374 11) 518-193

 

Դավթաշեն վարչական շրջան +(374 11) 518-283

 

Էրեբունի վարչական շրջան +(374 11) 518-341

 

Կենտրոն վարչական շրջան +(374 11) 518-455

 

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան +(374 11) 518-590

 

Նոր Նորք վարչական շրջան +(374 11) 518-628

 

Նորք-Մարաշ վարչական շրջան +(374 11) 518-707

 

Նուբարաշեն վարչական շրջան +(374 11) 518-741

 

Շենգավիթ վարչական շրջան +(374 11) 518- 815

 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան +(374 11) 518-891

Անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար շահառու ընտանիքի անդամները կարող են դիմել նաև Հանրային պաշտպանի գրասենյակ. (հասցե՝ Զաքյան փողոց, 7-2 շենք)

հեռ.՝ +(37410) 600- 713: