«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ալմաթիի կենտրոնում շարունակվում Է հրաձգությունը․ կան զոհեր

07/01/2022

Հրաձգությունը չի դադարում Ալմաթիի Հանրապետության հրակարակի շրջանում: Ինչպես հաղորդում Է ՏԱՍՍ-ը, կան զոհեր: Նրանք ընկած են ուղղակի ճանապարհին: Երեւում են մի քանի գնդակոծված ավտոմեքենաներ, առնվազն դրանցից երկուսում կան մարդկանց մարմիններ:

Իրադարձությունների կենտրոնն առավոտյան ժամերին Հանրապետության հրապարակն Է: Քաղաքի մյուս վայրերում հարաբերականորեն հանգիստ Է. կրակոցներ լսվում են ժամանակ առ ժամանակ:

Ավելի վաղ այդ մասին հայտնել են մեգապոլիսի պարետատանը: Այնտեղ նշել են, որ քաղաքացիները պարտավոր են իրենց հետ ունենալ փաստաթղթեր: Առանց պետական համարանիշերի ավտոմոբիլների տերերի եւ ավտոտրանսպորտի նկատմամբ կկիրառվեն արտակարգ դրության ռեժիմի ամենախիստ պատժամիջոցները:

Ղազախստանում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են 2022 թվականի սկզբին՝ պայմանավորված հեղուկ գազի գների կրկնակի բարձրացմամբ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հրապարակ են բերվել զրահափոխադրիչներ, զրահամեքենաներ, ինչպես նաև զինված ուժերով բեռնատարներ։ Կարգուկանոնի հաստատման ժամանակ վիրավորվել է 317 ոստիկան, Ազգային գվարդիայի զինվորականներ, զոհվել են տասնյակ մարդիկ։