«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսական մշակումը կույրերին տեսնելու հնարավորություն կտա

02/06/2021

Ռուսաստանում մշակում են գլխուղեղի իմպլանտ, որը  կօգնի վերականգնել տեսողությունը: Ըստ «Իզվեստիայի», տեխնոլոգիան մշակվել է «Со-единение» խուլուհամրերի հիմնադրամի աջակցությամբ, «Сенсор-Тех» լաբորատորիայի մասնագետների կողմից:
Սարքը բաղկացած կլինի երկու մասից`ներքին իմպլանտ և արտաքին տեսախցիկ` միկրոհամակարգչով: Պրոցեսորի միջոցով տեսապատկերները կվերածվեն ազդանշանների և կուղարկվեն ուղեղ: Նշվում է, որ հայրենական արտադրության սարքերը կիրառելի կլինեն տեսողությունն ամբողջությամբ կորցրած անձանց համար: Նեյրոիմպլանտի միջոցով կույրերը կկարողանան տարբերակել լույսն ու խավարը, ինչպես նաև տեսնել մարդկանց և առարկաների ուրվագծերը: