Ռուսական մշակումը կույրերին տեսնելու հնարավորություն կտա
02/06/2021
Ռուսաստանում մշակում են գլխուղեղի իմպլանտ, որը կօգնի վերականգնել տեսողությունը: Ըստ «Իզվեստիայի», տեխնոլոգիան մշակվել է «Со-единение» խուլուհամրերի հիմնադրամի աջակցությամբ, «Сенсор-Тех» լաբորատորիայի մասնագետների կողմից:
Սարքը բաղկացած կլինի երկու մասից`ներքին իմպլանտ և արտաքին տեսախցիկ` միկրոհամակարգչով: Պրոցեսորի միջոցով տեսապատկերները կվերածվեն ազդանշանների և կուղարկվեն ուղեղ: Նշվում է, որ հայրենական արտադրության սարքերը կիրառելի կլինեն տեսողությունն ամբողջությամբ կորցրած անձանց համար: Նեյրոիմպլանտի միջոցով կույրերը կկարողանան տարբերակել լույսն ու խավարը, ինչպես նաև տեսնել մարդկանց և առարկաների ուրվագծերը: