«Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը» զգալի գումարներ են նվիրաբերել բարեգործության համար
02/09/2021
«Չելսին», «Արսենալը» և «Տոտենհեմը» զգալի գումարներ են նվիրաբերել բարեգործության համար:
Ակումբները 228,064.08 ֆունտ ստեռլինգ են նվիրաբերել Մեծ Բրիտանիայի առողջապահական ոլորտի առաջատար կազմակերպություններից մեկին՝ Mind-ին: Հիմնադրամն օգնում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց և բարձրացնում հանրության իրազեկվածությունը:
Գումարը հավաքվել է The Mind Series-ի մրցաշարի ժամանակ, որին մասնակցել են լոնդոնյան երեք ակումբներ: 228,000 ֆունտ ստերլինգը տոմսերի վաճառքից և ուղիղ հեռարձակումներից ստացված հասույթի մի մասն է: Հաղորդում է Armsport.am-ը։