«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչ վտանգ են իրենցից ներկայացնում անլար ականջակալները

22/08/2020

Անլար ականջակալների հիմնական վտանգն այն է, որ նրանք մարդու ուղեղի մոտ էլեկտրամագնիսական ալիքներ են արձակում։ Սա հատկապես վերաբերում է սարաքավորումների կրկնօրինակներին: Այս մասին «Փրայմ» գործակալության հետ զրույցում ասել է Գ.Վ. Պլեխանովի անվան տնտեսագիտական համալսարանի ինֆորմատիկայի ամբիոնի դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեևը։

«Մարդու մոտ նյարդային համակարգի ակտիվությունը նույնպես էլեկտրամագնիսական հոսանքներ ունի, եւ բնության մագնիսական տատանումներից տառապող անձանց թիվը միայն աճում է», — հավելել է գիտնականը:

Փորձագետը նշել է, որ առավելագույն վտանգ են ներկայացնում սարքերի «կրկնօրինակները»։ Հենց նրանք են առավել վնասակար  լսողության եւ տեսողության համար:. Գաջեթի անվտանգությունը ստուգելու համար Տիմոֆեեւն առաջարկել է հեռախոսը դնել մի տեղ, իսկ իրեն միացված ականջակալներով որոշակի հեռավորության վրա հեռանալ։ Եթե մի քանի մետր հեռավորության վրա ազդանշանը թույլ լինի, ուրեմն ականջակալներն անվտանգ են։

Մասնագետի խոսքով՝ տարբեր երկրների ստանդարտները ենթադրում են ճառագայթման տարբեր մակարդակ ունեցող սարքերի սերտիֆիկացում։ Անլար ականջակալների պատճառով քաղցկեղի զարգացման վտանգի մասին հայտարարել են 40 երկրների գիտնականներ: