«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Փաշինյանը նշեց Գլխավոր շտաբի, ԱԱԾ տնօրենի ու ոստիկանապետի պաշտոններում նշանակված անձանց արժանիքները

17/06/2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե որ անձնային ու մասնագիտական արժանիքների վրա հիմնվելով է նշանակել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին ու ոստիկանապետ Վահե Ղազարյանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանի հարցին:

«ԳՇ նոր պետի նշանակումը հիմնված է իր ծառայությունների և արժանիքների վրա, ԱԱԾ նոր տնօրենի նշանակումը հիմնված է Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնակատար լինելու շրջանում նրա կատարած աշխատանքի վրա, ոստիկանապետի նշանակումը հիմնված է ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնում նրա կատարած աշխատանքի վրա»,- ասաց Փաշինյանը:

Հունիսի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով` Գեներել-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը նշանակվել է ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գնդապետ Արգիշտի Քյարամյանը՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Վահե Ղազարյանը՝ ոստիկանապետ:

Աղբյուրը` Armenpress, Նորայր Շողիկյան

Կայքը` Generalnews.am