«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լարված անդորր է Լիբանանի Տրիպոլիում

29/01/2021

Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքում սկսված անկարգություններից հետո, երբ ցուցարարները հրկիզեցին մի քանի շենք, մենքենաներ, վնասվեցին խանութներ, բախումներ եղան ոստիկանների և զինվորների միջև, այժմ տիրում է զգուշավոր հանդարտություն: Բնակչության զայրույթի պատճառը համաճարակային արգելափակումներն էին, որոնք է՛լ ավելի էին խորացնում աճող աղքատությունը՝ հայտնում է Associated Press-ը:  

Երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքում կարգ ու կանոնի հաստատմանը միջամտել է բանակը, որն աժմ վերահսկում է իրադրությունը: Իրավապահների հետ առճակատումից մեկ մարդ է զոհվել, ավելի քան 250-ը վիրավորվել է:

Հակասությունների վայրից ստացված տեղեկությունների համաձայն՝ անկարգությունների հետևանքով Տրիպոլիի հայ համայնքը վնասներ չի կրել, չեն տուժել հայկական եկեղեցին, դպրոցը, ակումբը:

Տրիպոլին Լիբանանի ամենաաղքատ և իշխանության կողմից անտեսված քաղաքներից է, որը վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսական և ֆինանսական ճգնաժամ է ապրում:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան