Ադրբեջանական բանակի մեքենան վթարի է ենթարկվել Օմարի լեռնանցքում
29/01/2021
Ադրբեջանական բանակի մեքենան վթարի է ենթարկվել Օմարի լեռնանցքում, որը գտնվում է Մուրով լեռան ուղղությամբ: Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, միջադեպի արդյունքում զոհվել են երկու զինծառայողներ ՝ Ռամիզ Մուստաֆաևը և Ալյխան Գարագյոզովը:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է այս փաստը:
Թարգմանեց Աննա Հակոբյանը: