«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆիդան. «Որոշել ենք Իսրայելի նկատմամբ մի շարք նոր միջոցներ ձեռնարկել»

09/04/2024

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Պաղեստինի Գազայի հատվածում տիրող իրավիճակի և Իսրայելի շարունակական հարձակումների ֆոնին հանդես է եկել հայտարարություններով:

Նա հայտնել է, որ Թուրքիան ներքին որոշում ունի՝ Իսրայելի դեմ մի շարք նոր միջոցներ ձեռնարկելու մասին:

«Մեր հարգարժան նախագահի կողմից հաստատված այդ միջոցներն առանց հապաղելու, քայլ առ քայլ կայնքի են կոչվելու: Մեր համապատասխան կառույցներն այս իրավիճակի մասին կիրազեկեն հանրությանը»,-հավելել է նա:

Բացի այդ, թուրք նախարարը մեղադրել է Միացյալ ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդին (ՄԱԿ ԱԽ) Գազայում տեղի ունեցողի շուրջ նախկինում անտարբեր լինելու մեջ, ապա ընդգծել, որ չնայած այդ կառուցի հրադադարի անհրաժեշտության մասին ներկայիս որոշմանը, Իսրայելը շարունակում է ռազմական գործողությունները:

Ֆիդանն անդրադարձել է նաև Թուրքիայի Գազա օգնություն ուղարկելու պահանջին, որը սակայն մերժվել է Իսրայելի կողմից:

«Ինչպես գիտեք, տևական ժամանակ Հորդանանի վրայով ևս պարաշյուտով հումանիտար բեռներ էին հասցվում Գազա: Մենք էլ ներկայացրել էինք պահանջ՝ մեր ռազմաօդային ուժերին պատկանող բեռնատար ինքնաթիռներով հումանիտար գործողությունների իրականացման մասին: Այսօր տեղեկացանք, որ Հորդանանի ղեկավարության կողմից դրական արձագանք ստացած մեր պահանջը մերժվել է Իսրայելի կողմից: Արդարացում չունի այն, որ Իսրայելը խոչընդետել է սովի մատնված գազայի բնակիչներին օդային ճանապարհով բեռ ուղարկելու մեր նախաձեռնությունը: Մենք էլ ի պատասխան որոշել ենք Իսրայելի նկատմամբ մի շարք նոր միջոցներ ձեռնարկել»,-ասել է նա:

https://www.ermenihaber.am/