«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ից հում նավթի մատակարարումները Եվրոպա հասել են ամենաբարձր մակարդակին

04/05/2022

Ապրիլին ԱՄՆ-ից Եվրոպա հում նավթի մատակարարումները հասել են ամենաբարձր մակարդակին այն բանից հետո, երբ Կոնգրեսը վեց  տարի առաջ չեղարկել է նավթի արտահանման արգելքը։

Ըստ Bloomberg-ի տրամադրած տվյալների՝ անցած ամիս ԱՄՆ-ն Տեխասի եւ Լուիզիանայի խոշոր տերմինալներից Եվրոպա է մատակարարել 48,8 մլն բարել նավթ։

ԱՄՆ-ից Եվրոպա մատակարարումների աճը տեղի է ունենում այն պահին, երբ ԵՄ-ում գնորդները շարունակում են հրաժարվել Մոսկվայի հետ բիզնես վարելուց:

Միեւնույն ժամանակ, սպասվում է, որ ԵՄ-ն այս շաբաթ կհայտարարի ռուսական նավթի վրա փուլային էմբարգո սահմանելու ծրագրերի մասին։

ԵՄ-ն ավելի է մոտեցել էմբարգոյին այն բանից հետո, երբ Գերմանիան անցյալ շաբաթ հայտարարել է, որ այլեւս դեմ չէ նման մասշտաբային քայլին: Այնուամենայնիվ, Գերմանիայի փոխկանցլեր Ռոբերտ Հաբեքը հայտարարել է, որ էմբարգոն կվնասի եվրոպական տնտեսությանը: «Մենք ինքներս մեզ կվնասենք, դա պարզ է»,-ասել է նա, հաղորդում է Financial Times-ը:

Իր հերթին, Հունգարիան խոստովանել է ֆինանսական լարվածությունը, որը կարող է հասնել Եվրոպա, եւ բացահայտ կերպով դեմ է հանդես եկել նավթի էմբարգոյին։