«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Այսօր սկսվում է մայիսին առևանգված հայ ռազմագերիների գործով դատավարությունը

03/07/2023

Հայ ռազմագերիներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանն այսօր կկանգնեն Սումգայիթի ծանր հանցագործություններով դատարանի առջև: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Հայ զինծառայողների նկատմամբ քրեական գործը հարուցվել էր մայիսի 26-ին:
Հաղորդվում է, որ այսօր Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում, դատավոր Ֆահմին Գումբատովի նախագահությամբ, տեղի կունենա վարչական նիստ։
Հիշեցնենք, որ զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովակիմյանն ու Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին առևանգվել են ՀՀ ինքիշխան տարածքից։