«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին

05/08/2020

Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին վերականգնելու համար, որը վնասվել է օգոստոսի 4-ի պայթյունից:

Այս մասին տեղեկացնում են  «Տաշիր» բարեգործական հիմնադրամից։

Հասցեական օգնություն կտրամադրվի նաև զոհված հայերի ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրին կհատկացվի 10 հազար ԱՄՆ դոլար:

«Մենք մեր խորին ցավակցությունն ու զորակցության խոսքերն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժել են Բեյրութի սարսափելի իրադարձությունից: Սգում ենք զոհերի համար և մաղթում արագ ապաքինում այս ողբերգությունից բոլոր տուժածներին », - նշում են «Տաշիր» հիմնադրամում: