Վրաստանում խոշոր հիդրոէլեկտրակայանների կառուցման նախագծերը պետք է իրականացվեն պետության կողմից, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
01/05/2022
Պետությունն ունի դրա ռեսուրսները, և ես արդեն հանձնարարել եմ էկոնոմիկայի նախարարին և ողջ տնտեսական թիմին առաջիկա շաբաթների ընթացքում ծրագիր ներկայացնել»,- ասել է Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով՝ Վրաստանում հիդրոէլեկտրակայանի կառուցումն անհրաժեշտ է՝ երկրի էներգետիկ անկախության նկատառումներից ելնելով։ Վրաստանը ներկայումս էլեկտրաէներգիա է ներկրում հարեւան Ռուսաստանից, Թուրքիայից և Ադրբեջանից։