«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

Նկար

Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել 7 նոր դեպք է գրանցվել. 12 մարդ առողջացել է

24/06/2020

Արցախի առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ: Վարակակիրների շփման շրջանակները պարզելու ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Այդ շրջանակից 5 մարդու մոտ արդեն հաստատվել է վարակը: COVID-19-ը հաստատվել է նաև Գետավանի նախկինում հաստատված օջախի շփման շրջանակից 2 քաղաքացու մոտ: Այսպիսով, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 7-ն են, մինչ այսօր հաստատված ընդհանուր դեպքերը՝ 110:

Միևնույն ժամանակ, 12 անձ առողջացել է: Առողջացման դեպքերի թիվը 77 է:

Մեկուսացված է 68 քաղաքացի, թեստավորումների քանակը 1724 է:

Աղբյուրը` News.am

Կայքի խմբագիր` Աննա Հակոբյան, Generalnews.am