«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի կողմից խաղաղության մասին խոսակցությունները, մեղմ ասած, անկեղծ չեն․ ՀՀ ՄԻՊ

17/03/2022

Արցախում Ադրբեջանի կողմից ճնշումների, ահաբեկման, հայաթափման քաղաքականությունը շարունակվում է։ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Նա վերջերս է վերադարձել Արցախից: Նրա խոսքով՝ այն, որ Ադրբեջանը թույլ չէր տալիս վթարված գազատարը վերանորոգել, ևս մեկ ապացույց է, որ դա ուղղակիորեն մեկ կետից կառավարվող քաղաքականություն է և ունի մեկ նպատակ՝ Արցախի էթնիկ զտում և հայաթափում:
«Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից բնական է, և այս առումով առիթ եմ ունեցել ասելու, որ որևէ պաշտպան, ես էլ բացառություն չեմ, չի կարող ասել, որ խաղաղությունը վատ բան է, կարծում եմ, որ սա բոլորիս կոնսենսուսն է, բայց խաղաղության մասին բարձրաձայնումները պետք է ապացուցված և ապահովագրված լինեն գործողություններով։ Այս պահին պետք է արձանագրենք, որ առնվազն վերջին երկու շաբաթվա իրադարձությունները և էսկալացիաները՝ ներառյալ հումանիտար լարվածությունը, ցույց են տալիս, որ խաղաղության մասին խոսակցությունների համար ուղղակի միջավայր ու գործողություն չկա և, մեղմ ասած, Ադրբեջանի կողմից դրանք անկեղծ չեն»,-ընդգծել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը։