«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Քիչ հավանական է, որ Ղազախստանում իշխանության գան հակառուսական ուժեր. Կալաշնիկով

05/01/2022

Քիչ հավանական է, որ Ղազախստանում իշխանության գան հակառուսական ուժեր: ՏԱՍՍ գործակալության հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը՝ հույս հայտնելով, որ Ղազախստանի ղեկավարությունը կկարողանա կարգավորել իրավիճակը:

«Հրաշալի պատկերացնում ենք՝ ինչ նշանակություն ունի մեզ համար Ղազախստանը․ դա մեր ամենաերկար սահմանն է, և ես կարծում եմ, որ այդպես չի լինի»,- ասել է Կալաշնիկովը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ն ռիսկեր, որ Ղազախստանում իշխանության կգան հակառուսական տրամադրվածություն ունեցող ուժեր։

Ըստ Կալաշնիկովի՝ գազի գնի դեմ ակցիաների առիթից «կայծակնային արագությամբ օգտվել են Ղազախստանում իրավիճակի ապակայունացմամբ շահագրգռվածները»: Նա նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչ արագությամբ են բողոքի ցույցերին միջամտել «արևմտամետ ինտերնետ ալիքները, որոնք սկսել են մարդկանց ներգրավել ցույցերին և կոորդինացնել նրանց»։

«Սա իհարկե, Ղազախստանի ներքին գործն է, սակայն մեզ համար, անկասկած, կարևոր է»,- ասել է Կալաշնիկովը։