«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նպատակահարմար չէր, որովհետև անձնակազմի, թթվածնի ու այդ ամեն ինչի առկայությունը շատ ավելի կարևոր է. նախարար

09/11/2020

Կորոնավիրուսի դեմ պայքարում մարզահամերգային համալիրի տարածքն այդպես էլ չի օգտագործվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Նպատակահարմար չէր, որովհետև անձնակազմի, թթվածնի ու այդ ամեն ինչի առկայությունը շատ ավելի կարևոր է: Եթե կոպիտ ասեմ, համալիրի տարածքում պացիենտին հոսպիտալացնելը համարժեք է նրան տանը թողնելուն»,-ասել է նա:

Հարցին՝ այդ դեպքում ինչու էին տարել ու հարյուրավոր մահճակալներ տեղավորել համալիրում, Թորոսյանն ասել է՝ երբ հիվանդությունը նոր էր ու ամեն ինչ հայտնի չէր, հնարավոր բոլոր սցենարները հաշվի էին առել. «Բայց հետո մեր ու համաշխարհային փորձը ցույց տվեց, որ դրանք գործունակ չեն: Այսինքն, նման ոչհիվանդանոցային պայմաններում բուժման մեթոդներն արդյունավետ չեն»: