«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Լապորտան լուրջ է տրամադրված. «Բարսելոնան» կլքի առնվազն 9 ֆուտբոլիստ

20/05/2021

«Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան մտադիր է  լուրջ փոփոխություններ իրականացնել ակումբում:
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կատալոնական ակումբը կլքի նվազագույնը 9 ֆուտբոլիստ: Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բարսելոնան» պատրաստ է վաճառել Նետուին, Ֆիրպոյին, Ումտիտիին, Մատեուսին, Ալենյային, Կոուտինյոյին, Ռիկի Պուչին, Պյանիչին և Բրեյթվեյթին:
Նշվում է, որ թիմի հնաբնակների ապագան ակումբում նույնպես երաշխավորված չէ. «հարվածի տակ են» նաև Պիկեն, Ռոբերտոն ու Բուսկետսը: