«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայաստանը ռուսական գազի դիմաց սկսել է ռուբլով վճարել

15/04/2022

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղեկությամբ՝ հայկական կողմը ռուսական գազի համար սկսել է ռուբլով վճարել: «Որքանով ես գիտեմ, վերջին մի քանի վճարումները եղել են հենց ռուբլով, բայց համապատասխան փոխարժեքով», – ասել է նա РБК-ին տված հարցազրույցում: Նրա խոսքով՝ գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով:

«Իսկապես, «Գազպրոմի»՝ Հայաստան գազի մատակարարման պայմանագիրն արդեն մի քանի տարի է, ինչ թույլ է տալիս վճարել ռուբլով և այդ հնարավորությունն օգտագործվում է», - РБК-ին հաստատել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Քերոբյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ «կա ըմբռնում», որ «պետք է շարժվել դեպի ԵՏՄ անդամների «ազգային արժույթներ» և «ռուսական կողմից առաջխաղացում կա այդ ուղղությամբ»: «Վճարման հնարավոր եղանակներից պետք չէ բացառել հայկական դրամը կամ ղազախական թենգեն։ Մենք կարծում ենք, որ երկրների կենտրոնական բանկերը պետք է համապատասխան միջավայր ստեղծեն, որպեսզի վճարումներ ազգային արժույթներով», – հավելել է նա: