«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԵԱՏՄ երկրների միջև 2021 թվականի առևտրաշրջանառության ցուցանիշները

19/04/2022

ԵԱՏՄ բոլոր երկրներում 2021 թվականին աճել է ծառայությունների առևտրի շրջանառությունը։ Ծառայությունների առևտրի հաշվեկշիռը փոխվել է տարբեր ուղղություններով:

Ըստ ԵՏՀ մամուլի ծառայության, Հայաստանում և Բելառուսում դրական սալդոն աճել է համապատասխանաբար 4,2 անգամ և 17,2 տոկոսով։ Ղազախստանում ծառայությունների առևտրի բացասական հաշվեկշիռը նվազել է 40,6%-ով, Ղրղզստանում՝ 4,2%-ով։ Ռուսաստանում բացասական հաշվեկշիռն աճել է 18,9%-ով։

Միության բոլոր երկրներից ծառայությունների արտահանման և ներմուծման կառուցվածքում տրանսպորտային ծառայությունները զգալի մասնաբաժին են կազմել՝ Ղազախստանում ընդհանուր արտահանման մինչև 68%-ը և Ղրղզստանում ներմուծման մինչև 71,6%-ը։

Ծառայությունների այլ տեսակների համեմատ, ճանապարհորդությունները վերականգնվել են ավելի դանդաղ, սակայն պահպանել են ընդհանուր ծառայությունների զգալի մասը:

Հայաստանում և Բելառուսում հեռահաղորդակցության, համակարգչային և տեղեկատվական ծառայությունների արտահանումը կազմել է համապատասխանաբար 22,8% և 31,4% արտահանման ընդհանուր ծավալում։