«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իբրահիմովիչը հնարավոր է բաց թողնի «Յուվենտուսի» հետ խաղը

16/09/2021

«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է, որ կարող է բաց թողնել Ա Սերիայի 4 -րդ տուրի «Յուվենտուսի» դեմ սեպտեմբերի 19 -ին կայանալիք հանդիպումը:

«Կխաղա՞մ Թուրինում: Տեսնենք: Գաղտնիք չէ, որ ես փոքր վնասվածք ունեմ և չեմ ուզում դա խորացնել: Ես ուզում եմ անցկացնել ամբողջ մրցաշրջանը և մտածել, որ ես սուպերմեն չեմ: Չնայած … Իմ խնդիրն այն է, որ ես չափազանց շատ եմ աշխատում», -Իբրայի խոսքերն է փոխանցում լրագրող Մայքլ Կուոմոն:

Իբրահիմովիչը գոլի հեղինակ դարձավ Իտալիայի առաջնության 3 -րդ տուրի «Լացիոյի» դեմ խաղում:  Հաղորդում է Armsport.am-ը։