«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարավային Աֆրիկայի նախագահն ապաքինվել է COVID-19-ից

20/12/2021

Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամապոսան, ում մոտ դեկտեմբերի 12-ին կորոնավիրուսային վարակ էր ախտորոշվել, ապաքինվել եւ վերադարձել է իր պարտականությունների կատարմանը։ Այս մասին ասված է պետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ, որը երկուշաբթի հրապարակվել էր նրա պաշտոնական պորտալում։

«Նախագահ Ռամապոսն ավարտել է մեկշաբաթյա ինքնամեկուսացումը, որը հաջորդել էր նրա հանձնած ՊՇՌ թեստի դրական արդյունքին»,- ասվում է փաստաթղթում: «Պետության ղեկավարը վերադարձել է իր պարտականություններին եւ վարելու է այս տարվա նախարարների կաբինետի ամփոփիչ նիստը, որը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին»։

Կորոնավիրուսը Ռամապոսայի մոտ հայտնաբերվել էր ութ օր առաջ, երբ նա գտնվում էր Քեյփթաունում։ Երկրի ղեկավարն անմիջապես ինքնամեկուսացվել էր: Հիվանդության ընթացքը թեթեւ էր։ Երկրի ղեկավարին բուժօգնություն են ցուցաբերել ռազմական բժիշկները։ Այն մասին, թե Ռամապոսայի մոտ կորոնավիրուսի կոնկրետ որ շտամն է հիվանդության հարուցիչ դարձել, պաշտոնական հաղորդումներ չկան:

Մինչդեռ Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է նվազել։ Այդպես, անցած 24 ժամվա ընթացքում գրանցվել է COVID-19-ով վարակման 15.465 նոր դեպք՝ մեկ օր առաջ գրանցված 16.080 եւ երկու օր առաջ գրանցված 20.713 դեպքի համեմատ։