«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՆՑՅԱԼՈՒՄ Է ՄՆԱՑԵԼ. ԱԼԻԵ

15/03/2021

Երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Եվրոպայում Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության գործող նախագահ ու Շվեդիայի Թագավորության Արտաքին գործերի նախարար Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը։

Լինդեի այցը պայմանավորված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ քննարկումներով։ Նախ Ալիևի և Լինդեի միջեւ առանձին հանդիպում է եղել: Այնուհետև միջոցառումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով:

«Հիմա հակամարտությունն անցյալում է մնացել, և մենք պետք է  նայենք ապագային», - Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերել նրա մամուլի ծառայությունը, հաղորդում է ռուսական «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

«Այսօր մենք ձեզ հետ քննարկեցինք մեր տեսակետները, թե ինչպես կառուցել ապագան: Կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին չորս ամիսները ցույց են տալիս երկու կողմերի` էջը փակելու և ապագայի վրա կենտրոնանալու ջանքերը», - նշել է Ալիևը։