«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բորելը ԵՄ Ռազմական հանձնաժողովի հետ կքննարկի Ուկրաինային զենք մատակարարելու հարցը

10/04/2022

ԵՄ արտաքին հարցերով եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ  Ժոզեպ Բորելն ապրիլի 8-9-ն Ուկրաինա կատարած այցի ժամանակ երկրից «սպառազինման ցուցակ» է ստացել, որի մատակարարման հարցը մտադիր է քննարկել ԵՄ ռազմական հարցերով հանձնաժողովի հետ: Բորելը մտադիր է հանձնաժողովը գումարել առաջիկա օրերին: Այս մասին գործիչը հայտնել է Corriere della Sera-ին տված հարցազրույցում:

ԵՄ դիվանագիտության ղեկավարի կարծիքով՝ Ուկրաինային պետք է «տրամադրել այն, ինչի կարիքն ունի երկիրը»: Զենքի մատակարարումը պետք է արագացնել, քանի որ դա «վճռորոշ նշանակություն ունի» հակամարտության ելքի համար:

«Մենք ստորաբաժանում ենք ստեղծել, որում ընդգրկվել են նաեւ ուկրաինացի սպաները եւ ԵՄ արտաքին քաղաքականության աշխատակիցները, որպեսզի պահանջարկը համապատասխանեցվի առաջարկի հնարավորությունների հետ: Պետք է կա՛մ խորհրդային, կա՛մ պարզ օգտագործման զենք»,- ասել է Ժոզեպ Բորելը:

Բորելն ավելի վաղ սոցցանցերում գրել էր, որ «պատերազմը պետք է հաղթել մարտի դաշտում»,- փոխանցել է 360tv կայքը: