WBC-ն անդրադարձել է Վիկ Դարչինյանին
10/09/2021
Բռնցքամարտի համաշխարհային խորհուրդն (WBC) անդրադարձել է հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանին՝ գրառում կատարելով իր թվիթերյան էջում:
«Լեգենդը. Վիկ Դարչինյանը դարձավ առաջին հայը, որը 2004 թվականին նվաճեց աշխարհի չեմպիոնի կոչումը և մի քանի դիտարժան մենամարտ անցկացրեց: Ո՞ր մեկն եք ամենից շատ հիշում»,- կազմակերպության թվիթերյան էջն այս հարցով դիմել է երկրպագուներին: