«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ուղեղի օպտիմալություն

25/07/2022

Չափազանց մեծ ուղեղը խանգարում է մտածողությանը։
Որքան մեծ է ուղեղը, այնքան շատ նեյրոններ կան, այնքան ավելի շատ են միջնեյրոնային կապերը և ցանցերը: Քանի որ ճանաչողական հմտությունները կախված են նեյրոնային ցանցեր ձևավորելու կարողությունից, եզրակացությունն ինքնին հուշում է, որ որքան մեծ է ուղեղը, այնքան լավ է այն մտածում: Իսկ եթե համեմատենք տարբեր տեսակի կենդանիների ճանաչողական առանձնահատկությունները, ապա նման օրինաչափություն, ընդհանուր առմամբ, տեղի է ունենում (եթե համեմատենք, իհարկե, ոչ թե ուղեղի բացարձակ չափերը, այլ նրա չափերը՝ ամբողջ մարմնի նկատմամբ)։
Այնուամենայնիվ, ինչպես գրում են Քեմբրիջի հետազոտողները PNAS-ում, չափազանց մեծ ուղեղը կարող է ավելի վատ գործել, քան փոքր ուղեղը: Փաստն այն է, որ միջնեյրոնային կապերը՝ սինապսները, առաջացնում են սին ակտիվություն, այսինքն՝ աղմուկ։ Այս աղմուկը խանգարում է այն ազդանշանների անցկացմանը, որոնք առաջանում են մարզումների ժամանակ: Նյարդային ցանցի չափը մեծացնելով՝ կարող եք մինչև մի կետ բարելավել ճանաչողական հմտությունները, բայց հետո նոր սինապսների ավելացման շնորհիվ ցանցը կսկսի ավելի վատ մտածել։ Հետազոտողները համակարգչային մոդելի վրա ցույց են տվել, որ նեյրոնային ցանցերի և ընդհանուր առմամբ ուղեղի համար պետք է լինի օպտիմալ չափ, որը չի կարելի գերազանցել, այլապես կսկսեք ավելի վատ մտածել։
Սա հեռու է առաջին աշխատանքից, որն ասում է, որ չափազանց բարդ նյարդային ցանցերը խաթարում են «ճանաչողությունը»։

Թարգմանությունը՝ Միսաք Տիգրանյան                                                                                                               

Generalnews.am