«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք մասնագետը կանխատեսում է նոր երկրաշարժներ Թուրքիայում

03/03/2023

Թուրք դոկտոր, երկրաբան Նաջի Գյորուրը թուրքական «FOX TV»-ի եթերում խոսել է փետրվարից Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժների մասին։ Նա հայտնել է, որ երկրի մի շարք հատվածներում երկրաշարժի վտանգը դեռ խիստ բարձր է։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Մասնավորապես, Մարմարա ծովում, Էրզինջանի և Քարլովայի միջև ընկած տարածքում և Փյուլյումյուր շրջանում սպասվում են երկրաշարժներ մինչև 7․4 մագնիտուդ հզորությամբ։

Մասնագետը նշել է․ «Չորումը գտնվում է Հյուսիսային Անատոլիայի խզվածքի գծում: Ամբողջ այս գոտին, ամբողջ Թուրքիան և նույնիսկ աշխարհի ամենաակտիվ գոտին այս գոտու մեջ է գտնվում, որը կարող է մեծ երկրաշարժներ առաջացնել»:

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշ կենտրոնով տեղի ունեցած երկու խոշոր երկրաշարժներն ու դրանց հետևած հազարավոր հետցնցումները վերջին տվյալներով խլել են 45000-ից ավել մարդու կյանք։