«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Աբրահամը կարող է վերադառնալ Չելսի

05/02/2022

«Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր Լիգա։

Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, տրանսֆերը կարող է տեղի ունենալ 2023 թվականին։ «Չելսին» գործարքի համար ստիպված կլինի վճարել նվազագույնը 80 միլիոն եվրո, քանի որ հենց այդքան գումարի չափ է նշված անգլիացու պայմանագրում, եթե «ազնվականները» որոշեն վերջինիս հետ վերադարձնել։

Հիշեցնենք, որ «գայլերը» ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք էին բերել 40 միլիոն եվրոյով՝ վերջինիս հետ կնքելով հինգ տարվա պայմանագիր։  Ընթացիկ մրցաշրջանում Աբրահամը մասնակցել է 30 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։