«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հարավային Աֆրիկայում հայտնաբերել են նոր կորոնավիրուս, որը կարող է վտանգավոր լինել մարդկանց համար

26/01/2022

Գիտնականները պարզել են, որ Հարավային Աֆրիկայից նոր վիրուսը, որը կոչվում է NeoCov, կարող է բջիջներ մտնել նույն կերպ, ինչ կորոնավիրուսը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակված է bioRxiv կայքում, գրում է Gazeta.ru-ն։

Մասնագետների տվյալներով` կորոնավիրուսի նման պաթոգեններ գոյություն ունեն չղջիկների և վայրի բնության այլ պոպուլյացիաների շրջանում ամբողջ աշխարհով մեկ:

Գիտնականները նշում են, որ եթե մարդ-վայրի բնության շփումն ավելի հաճախակի լինի, պաթոգենները կարող են ապագայում դառնալ նոր համաճարակների աղբյուր: