«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արևմուտքն իրեն թակարդի մեջ է գցել` Ռուսաստանի դեմ պատժամիջոցներով.The Guardian

27/03/2022

ԱՄՆ-ի և Եվրամիության (ԵՄ)  դաշնակիցների հակառուսական պատժամիջոցները հանգեցրին նրան, որ արևմտյան երկրներն իրենք ընկան Ռուսաստանի համար պատրաստված ծուղակը։ Այս մասին մարտի 24-ին հայտնել է The Guardian-ը։

«Վաշինգտոնը լծակներ ունի համաշխարհային ֆինանսական համակարգի վրա, սակայն հաճախ Միացյալ Նահանգները չի կարողանում որոշել նպատակները», – նշում է հրատարակությունը։

Գլոբալացման ներկայիս մոդելը ցանց է, որտեղ երկրները կարող են թակարդի մեջ գցել միմյանց։ Միաժամանակ ընդգծվում է, որ Ռուսաստանը կկարողանա զարգացնել նոր տեխնոլոգիաներ և դրանց շնորհիվ դուրս գալ «աշխարհաքաղաքական վանդակից»։ Հայտնում է The Guardian-ը։

Ինչպես նշում է Guardian-ը, Ռուսաստանի նշանակությունը դուրս է գալիս է իր սահմանններից՝ որպես աշխարհի 11-րդ խոշոր տնտեսություն: ԱՄՆ-ից և Եվրամիության երկրներից նավթի, գազի և ածխի ռուսական արտահանման վերակողմնորոշումը դեպի ասիական ներկրողներ տնտեսական մեծ ցնցում կլինի ողջ աշխարհի համար։

Բացի դրանից, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ոչ բարեկամ երկրների հետ վառելիքի համար ռուբլով վճարումներ սահմանելու որոշումը կարող է հակադարձել մոլորակի քայլը դեպի մաքուր էներգիա, քանի որ վառելիքի բարձր գները վերադառնում  արդյունահանող ոլորտներ: