«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Skilling Open 2020․ Արոնյանը քառորդ եզրափակչում է

25/11/2020

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Skilling Open 2020 շախմատի առցանց միջազգային մրցաշարում։ Նախնական փուլի վերջին հինգ տուրերում Արոնյանը հաղթել է  լեհ Կշիշտոֆ Դուդային,  հոլանդացի Անիշ Գիրիին, ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին, ոչ- ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի և չինացի Դին Լիրենի հետ և 8,5 միավորով գրավել է  5-րդ տեղը և նվաճել է  քառորդ եզրափակիչի ուղեգիր։

Այսօր ՝ նոյեմբերի 25-ին,  քառորդ եզրափակիչում Արոնյանի մրցակիցը  ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին է։