ՀՀ ԶՈՒ-ն առաջին անգամ մարտական պայմաններում կիրառել է հայկական արտադրության ԱԹՍ-ներ

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, տարածելով ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների իրականացրած գիշերային պատժիչ գործողությունների տեսանյութը:

«Հուլիսի 13-ը կմտնի պատմության մեջ որպես հայկական արտադրության մարտական ԱԹՍ-ների մարտական կիրառության օր: Առաջին անգամ հայկական մարտական ԱԹՍ-ները կիրառվեցին պատերազմի ժամանակ՝ մարտական պայմաններում և փայլուն արդյունքներ գրանցեցին: Կարծես նրանց հարվածի զոհ են դարձել բարձրաստիճան զինվորականներ»,- գրել է Հովհաննիսյանը:

Արծրուն Հովհաննիսյանն այս մեկնաբանությունն իր էջում հրապարակել է նաև անգլերեն, ռուսերեն, արաբերեն, պարսկերեն, ադրբեջաներեն, թուրքերեն, վրացերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և չինարեն։

Աղբյուր` artsakhpress