«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բենզինը կրկին թանկացել է

15/03/2021

Վերջին օրերին բենզինի գնի սրընթաց վերելքը չի վրիպել ոչ մի վարորդի աչքից։ Եվ եթե կորոնավիրուսով պայմանավորված նավթի միջազգային գները զգալիորեն նվազել էին վիրուսի տարածման առաջին ամիսներին, ու Հայաստանում մեկ լիտր բենզինի գինը հասել էր 270 դրամի, ապա այսօր այն կրկին հատել է 400 դրամը։

Այսօր բենզինը կրկին թանկացել է 20 դրամով. ռեգուլյարը վաճառվում է 430, իսկ պրեմիումը՝ 450 դրամով։ Նշենք նաև, որ նույնիսկ այն լցակայաններում, որտեղ տևական ժամանակ թանկացում չկար, այսօր թանակցել է 20 դրամով։